Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Թուրքը սարսափում է մեր միասնությունից

Թուրքը սարսափում է մեր միասնությունից
22.05.2024 | 07:45

Հավատ սեփական ուժերի նկատմամբ, հավատ սեփական բազկի ուժի նկատմամբ, հավատ ընկերոջ նվիրվածության նկատմամբ, և կլինի միասնություն ու միաբանություն։

Իսկ թուրքը սարսափում է մեր միասնությունից, մեր միաբանությունից, դրա համար մեր միջից հետևողականորեն հանել է հավատը մեկը մյուսի նկատմամբ, անգամ սեփական ուժերի նկատմամբ հավատն է կորել 2020-ից հետո։ Եվ դա արվել է շատ հմտորեն՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիաները: Պատերազմից այդ տեսակ սարսափելը վկա:

Մայիսը մեր հաղթանակների ամիսն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ